Հունգարիան մտադիր է միավորել ջանքերը Չեխիայի եւ Սլովակիայի հետ եւ Եվրամիության ներսում ձեւավորել հակաուկրաինական դաշինք։
Այս մասին հայտնում է Politico-ն։ Նման դաշինքի ստեղծման հնարավորությունն, ընդ որում, չափազանց բարձր է։ «Հունգարիան ձգտում է միավորել իր ջանքերը Չեխիայի եւ Սլովակիայի հետ, որպեսզի ձեւավորի ԵՄ ներսում Ուկրաինայի հանդեպ սկեպտիկ մոտեցում ունեցող երկրների դաշինք»,- ասված է հոդվածում։
Ու թեեւ այդ դաշինքը դեռ չի ձեւավորվել, սակայն, ըստ պարբերականի, եթե ամեն ինչ հաջողությամբ ընթանա, ապա ԵՄ-ի ղեկավարության համար Կիեւին ֆինանսական եւ ռազմական աջակցություն ցուցաբերելու քայլերը էապես կդժվարանան։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ընդ որում, հույս ունի, որ կկարողանա Ուկրաինայի հարցով Չեխիայի եւ Սլովակիայի հետ դիրքորոշումների ճշգրտում կատարել մինչեւ դեկտեմբերին նախանշված ԵՄ գագաթնաժողովը։






Բաց մի թողեք
Էրդողանը փորձում է ջրի երեսին մնալ ուկրաինական կարգավորումում
Որքանո՞վ Էրդողանն ընկալունակ կգտնվի ԱՄՆ նախագահի դիրքորոշման հանդեպ
Ադրբեջանում կալանավորված ռուսաստանցիները կցանկանա՞ն վերադառնալ ու գնալ պատերազմ