Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ծրագրում մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, որը կանցկացվի Հայաստանում 2026 թվականի մայիսին:
Այս մասին հայտնել էր ադրբեջանական մերձիշխանական կայքերից մեկը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։
«Երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռևս թույլ չի տալիս նախագահ Ալիևին դիտարկել այցը Երևան որպես արդիական քայլ։
Ադրբեջանն առաջնորդվում է իրական գործողությունների սկզբունքով։ Բարձր մակարդակի այցը առանց ստորագրված համաձայնագրի (խաղաղության պայմանագիր) և առանց գործնական մեխանիզմների գործարկման կարող է կեղծ տպավորություն ստեղծել գործընթացի ավարտված լինելու վերաբերյալ։ Քանի դեռ իրավական բազան ձևակերպված չէ և պարտավորությունները չեն սկսել կատարվել, նման քայլերը վաղաժամ կլինեին», – պարբերականը մեջբերում է աղբյուրի խոսքերը։
Աղբյուրի խոսքով՝ ապագայում բարձր մակարդակի այցերի հեռանկարը չի բացառվում։ Հակառակը, Բաքվում կարծում են, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից և այն իրականացնելու մեկնարկից հետո դա գործընթացի տրամաբանական շարունակություն կլինի։






Բաց մի թողեք
«Ամերիկյան խաղաղության դարաշրջանը Եվրոպայի եւ Գերմանիայի համար ավարտվել է». Մերց
Տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Բուդապեշտում՝ Հունգարիա. Լուսանկարներ
Իրանը կարող է «թուրքական փոխակերպման ենթարկվել», Հայաստանին պետք է զգուշանալ