Տեր Արամ իրականում Ստյոպա Ասատրյանը լրագրողներ հետ զրույցում անդրադարձել է նաև թեմային, թե Հովհաննավանքի կիրակնօրյա պատարագին կեղծ դպիր է մասնակցել:
«Ռոբերտ սարկավագին շատ լավ չեմ ճանաչում, չգիտեմ՝ ինքը իրեն եկեղեցական համարո՞ւմ է, թե ոչ: Նա ներկայացել է որպես եկեղեցու ծառայող, սարկավագ, ես էլ ասել եմ՝ եթե եկեղեցու ծառայող ես, սա էլ է եկեղեցի, կարող ես ծառայել»,- ասել է պիղծ քահանան:
Ինչ հարաբերություններ ունեք Ձեր եղբոր հետ, ով Վեհափառ Հայրապետի կողմում է, չկա՞ն տարաձայնություններ՝ հարցին, պատասխանել է. «Շատ լավ հարաբերություններ ունեմ, մի քանի օր առաջ ենք հանդիպել, իմ եղբայրն է ինչու պիտի տարաձայնություններ ունենանք»:
Դուք տարբեր կողմերի եք հարում՝ լրագրողի խոսքին ի պատասխան, նա նշել է. «Մենք տարբեր կողների չենք հարում, երկուսս էլ Քրիստոսին ենք հարում»:

Բաց մի թողեք
ԱՄՆ – Ադրբեջան ռազմավարական գործընկերությունը Վաշինգտոն-Մոսկվա հարաբերություններում ի՞նչ «նրբերանգ» ունի
Բաքվում ի՞նչ է տեղի ունեցել, իրական գնահատական կարող է տալ պատմագիտությունը
Իրականում ի՞նչ զարգացումներ կան, կարող են հետևել, ՌԴ համար էական չէ