31/10/2025

Դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առիթով, առաջիկա կիրակի՝ նոյեմբերի 2-ին, ընկալյալ կարգի համաձայն, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի կկատարվի Հայրապետական մաղթանք և Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը։

Մայր Աթոռ