Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում գրառում է արել և կից տեսանյութ հրապարակել․
«Հոկտեմբերի 21-ին Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանը «դատական» նիստի ընթացքում հայտարարել էր իր պաշտպան Աբրահամ Բերմանի ծառայություններից հրաժարվելու մասին։
Հաջորդ օրը՝ ընտանիքի միջոցով, նա բացատրել էր իր որոշումը՝ ասելով. «…Ես հրաժարվում եմ մասնակցել այս ֆարսին: Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. Ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում»։
Դրանից հետո ոմն Էմիլ Բաբաշևը նշանակվել է շինծու «դատավարության» համար՝ իբրև Վարդանյանի պաշտպան։ Բավական է բացել այս փաստաբանի ինստագրամյան ալիքը՝ նրա հայատյացությունը տեսնելու համար։
Նա ունի գրառումներ Խոջալուի, «Մարտի 31-ի ցեղասպանության» մասին։ Բացի այդ, նա ունի հեգնական տեսանյութեր, որտեղ Շուշիից ասում են՝ «ի՞նչ եղավ, Փաշինյան»։ Դա տարածված հեգնանք էր պատերազմից հետո:
Վարդանյանը ճիշտ է անում, որ այս ֆարսին չի մասնակցում։ Նրանց թվացյալ պաշտպանության համար նշանակված փաստաբաններն անգամ հայատյաց հայացքներով են աչքի ընկնում։ Դրանով ամեն ինչ ասված է։
Մեր գերիներին պետք է հնարավորինս արագ դուրս բերել Բաքվից։ Դրա իրական հնարավորությունը կա»:








Բաց մի թողեք
Շիրակի մարզպետը դեռ տեղյակ չէ, որ իր խորհրդականը բռնություն է գործադրել պարեկային ծառայողի նկատմամբ
Ես ավելի լավ եմ կարողանում կառավարել ոլորտը, քան Արծվիկ Մինասյանը. Դավիթ Խուդաթյան
Իշխանության համար բանակը վերածվել է քարոզչական փորձադաշտի` վտանգավոր հուզականությամբ