Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտնվել է հանրային քննադատության կենտրոնում՝ իր դստեր կողմից 2023 թվականին Հարփսունդի իր ամառանոցում կազմակերպված երեկույթի մասին լրատվամիջոցների հրապարակումներից հետո, հաղորում է Sveriges Radio-ն։
Aftonbladet-ը վերջերս հրապարակել է հոդված, որում պնդվում է, որ միջոցառումը տեղի է ունեցել վարչապետի պաշտոնական նստավայրի տարածքում։ Այս կալվածքը, որը պետությանը հանձնվել է 1952 թվականին, օգտագործվում է ինչպես պաշտոնական ընդունելությունների, այնպես էլ՝ վարչապետի անձնական կարիքների համար։
Մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախկին սոցիալական ապահովության նախարար Արդալան Շեկարաբին, Քրիստերսոնին մեղադրել են պաշտոնեական լիազորությունների հնարավոր չարաշահման մեջ։
Նրանք կարծում են, որ պետական սեփականության օգտագործումը անձնական միջոցառումների համար անընդունելի է պետական պաշտոնյայի համար։
Միևնույն ժամանակ, կառավարության ներկայացուցիչները հերքել են ցանկացած խախտում։ Փոխվարչապետի մամուլի խոսնակ Հաննա Շտրյոմբերգը ընդգծել է, որ Aftonbladet-ի հրապարակումը «խառնվում է Քրիստերսոնի դստեր անձնական կյանքին»։
Իսկ արտաքին առևտրի նախարար Բենջամին Դուսան նշել է, որ քաղաքական գործչի ընտանիքն իրավունք ունի անվտանգության և նորմալ անձնական կյանքի «ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում»։

Բաց մի թողեք
Ծառայողական սիրավեպը՝ դիվանագիտական սկանդալի պատճառ ՆԱՏՕ-ում
Չկա որեւէ երաշխիք, որ Թրամփ-Նաթանյահու «գժտությունը» իմիտացիա չէ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Թրամփի՝ Կանադայի դեմ սահմանած մաքսատուրքերը