08/11/2025

Սլաքավորներին բռնեցին, հրամանատարը՝ պլստաց

Մի քանի օր առաջ գրել էինք, որ ԱԱԾ-ն քննչական գործողություն է անցկացրել քիմիկների զորամասում։ Իրավապահ մարմինների մեր աղբյուրները հայտնեցին, որ ձերբակալվել, այնուհետեւ գրավի դիմաց ազատ է արձակվել զորամասի 3 զինծառայող, որոնք ընդունել են իրենց մեղքը։

Հրապարակ թերթը գրել է․ Նրանք զորամասի վառելիքի յուրացմամբ են զբաղվել։

Մեր աղբյուրները հայտնում են նաեւ, որ գիշերվա 2-3-ի կողմը առանց հրամանատարի թույլտվության որեւէ մեկը, այն էլ՝ քաղաքացիական մեքենայով, չէր կարող մտնել զորամասի տարածք։ Այսինքն, հրամանատարին եւս պետք է մեղադրանք առաջադրվեր:

Նշենք նաեւ, որ բոլոր 3 զինծառայողն էլ եղել են զորամասում հրամանատարի «լյուբիմչիկները»։ Ըստ նախնական եւ դեռեւս ճշտման ենթակա տեղեկությունների, վերջիններս իրենց սեւ գործին ներգրավել են նաեւ ժամկետային զինծառայողների։ ՊՆ մեր աղբյուրները հայտնեցին, որ այս գործը նախարարի եւ ԳՇ պետի հսկողության ներքո է․ առաջիկայում  հետեւելու են պաշտոններից ազատումներ եւ այլ պատիժներ։