Հաղարծինի քահանա, նախորդ կիրակի Նիկոլ Փաշինյանի շինծու պատարագի մասնակից Տեր Տարոն քահանա Հունանյանը կանչվել է Մայր Աթոռ։
Նա գրել է․ «Սիրելինե՛ր, վաղը՝ նոյեմբեր 4-ին, ժամը 15:00-ին կանչվել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու կարգապահական հանձնախմբին»:
«Սիրելինե՛ր, վաղը հրավիրում եմ բոլոր լրատվամիջոցներին՝ գալու և լուսաբանելու այդ հանդիպումը»։
Ավելի վաղ տեր Տարոնը մեկ այլ գրառման մեջ ի թիվս այլ մտքերի, նաև ասել էր.
«Ես հավատում եմ, որ չլռելու ժամանակն է, ճշմարտությունը չլռեցնելու ժամանակը։ Ես համբերատար աղոթում եմ, որ մեր մեջ գտնվեն շատեր, որ մտնեն սրտի անդորրի մեջ և այնտեղ գտնեն ազնվության ձայնը։ Տեր Արամ, Տեր Թադե, ձեր խոսքը ինձ համար եղավ լույս։ Լույս՝ տեսնելու համար, որ նույնիսկ Եկեղեցու մեջ լռելով չի փոխվի ոչինչ։
Քրիստոս լռելով չէր փրկում աշխարհը, այլ ճշմարտությունը բարձրաձայնելով։ Միանում եմ այդ լույսին որպես եղբայր, որպես քահանա, որպես մարդ»:
Թալինի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թոխմազյանը ևս «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր. «Ես միանում եմ Տեր Արամի արդար ձայնին, քանզի այլևս չեմ կարող լուռ մնալ։ Ես Տեր Արամի խոսքում տեսնում եմ ճշմարտության ձայն, ոչ թե ապստամբության կոչ։ Դրան ի պատասխան՝ արդար խոսքը պատժվում է, իսկ հայհոյախոս խավարը՝ քահանայի պատմուճանի տակ, ողջունվում»։







Բաց մի թողեք
Ողբերգական վթար Երևան-Մեղրի ճանապարհին, 1 մարդ մաhացել է. Լուսանկար
Ուշագրավ բացահայտում․ Պեսկովի նախապապը Բաքվի 26 կոմիսարներից է եղել
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել է 3 մեքենա. կան զոհ և 2 վիրավոր․ Լուսանկարներ