Շատերն են քննարկում ալիևի ագրեսիվ, ոչ-խաղաղ ու «անսպասելի» նկատառումները Սևանա լճի մասին, բայց քչերն են հարց տալիս. ինչո՞ւ հիմա։
Չէ՞ որ ալիևին շատ ու շատ ձեռնտու է նիկոլի դիրքերի ամրացումը Հայաստանում, ու փոխանակ մինչև ընտրությունը օգնի՝ մի բան էլ վնասում է՝ սեփական իրակա՛ն օրակարգը բացահայտելով։ Ուստի ինչու՞ հիմա։
Իմ «կարճ խելքով» առաջարկում եմ հետևյալ վարկածը. ալիևը դրանով նիկոլին «անբավարար» է նշանակում քննությունից ու քցում «լիկվիդ»։ նիկոլը առերևույթ տապալում է Հայ Եկեղեցու դեմ կենաց-մահու կռիվը, իսկ դա ալիևին հեչ դուր չի գալիս։
Հիշու՞մ եք. մոտ 2 ամիս առաջ նիկոլն ինքն իր առջև ժամկետ դրեց Սբ.Էջմիածինը գրոհելու համար – սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ։ Չկարողացավ։ Ռիսկ չարեց։ Դու՛խ չարեց։ Ու դա ոչ միայն մենք ենք նկատում, այլև ադրբեջանցիները։
Նկատում են ու «լիկվիդ» են թողնում։ Ասում են՝ տղա ջան, բան ես խոսք տվել՝ արա։ Թե չէ ամեն օր քթիդ կստանաս։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից






Բաց մի թողեք
Իրավական լիկբեզ ՔՊ որոշ ներկայացուցիչների և այլ մոլորվածների համար․ Լիլիթ Գալստյան
Առևտուր էր կայացել. մենք սրան կհամաձայնենք, բայց դու մի կրակիր սահմանի վրա․ Սերժ Սարգսյան
Կարլսոնը՝ Կարապետյանին․ Փաշինյանը թվում է՝ մտադրված է քանդում եկեղեցին