Ի՞նչ է նշանակում համաձայնություն տալ փաստաթղթի, որտեղ չկա գեթ մեկ կետ, որը կսահմանափակի Ադրբեջանի պահանջները, գործողությունները կամ հայտարարությունները․ գրել է ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Օգոստոսի 8-ին Ադրբեջանի հետ համաձայնագրի նախաստորագրումից հետո իշխող ուժը շտապեց հայտարարել, թե խաղաղությունն արդեն իրականություն է։
Մենք բազմիցս հիմնավոր կերպով ցույց ենք տվել, որ այդ համաձայանագրով՝
Ադրբեջանը չի ճանաչել ՀՀ տարածքը հստակ սահմաններով,
որևէ կերպ չի զսպվում ադրբեջանական նոր պահանջները Հայաստանի նկատմամբ,
չամրագրելով արցախահայության վերադարձի իրավունքը՝ Բաքուն չի հրաժարվել ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու ծրագրերից։
Փաստաթղթի նախաստորագրումից անմիջապես հետո Ալիևը Սյունիքով անցնող ճանապարհը անվանեց «միջանցք», հայ հասարակությանը՝ «հիվանդ», իսկ այսօր բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ նոր տարածքային պահանջների մասին։
Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունը ոչ միայն չի արձագանքում, այլև իր քայլերով փաստացի ուժեղացնում է Ալիևի դիրքերը՝
հասարակությանը ճշմարտությունը ներկայացնողներին պիտակավորելով «ռևանշիստ»,
հայտարարելով, թե Հայաստանի վերահսկողության տակ ադրբեջանական տարածքներ կան,
ակտիվացնելով Սահմանադրության փոփոխության գործընթացը, կրճատելով
զինված ուժերի ֆինանսավորումը և զինվորական ծառայության ժամկետը։
Այսպիսով, շատ կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի Փաշինյանն ու Ալիևը սեփական ձեռքով պայթեցնեն այն մեծ փուչիկը, որը ամիսներ շարունակ միասին փչում էին՝ ժողովրդին համոզելու, թե խաղաղություն է հաստատվել։
Ալիևի այսօրվա հայտարարությունը դարձել է ամենաառարկայական ապացույց ընդդիմության նախազգուշացումների ճշմարտացիության։
Ինչ վերաբերում է օգոստոսի 8-ի համաձայնագրի ստորագրումը ողջունած պետություններին, ակնկալում ենք բոլորից՝ անհապաղ և հրապարակային ձևով դատապարտել Իլհամ Ալիևի կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած տարածքային պահանջները։
Հակառակ դեպքում ձեր ողջույնները դառնում են ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի նախապատրաստումը ողջունելու գործողություն։
Խաղաղությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ կա արժանապատիվ պետություն, որը չի վախենում պաշտպանել սեփական հողը և իր քաղաքացիներին»:






Բաց մի թողեք
Ադրբեջանին միջոցառում պետք չի ավելացնել, որովհետև Հայաստանում կա Արման Թաթոյան
Ինչու չեք արտահայտվում Եհովայի վկաների, մյուս կրանական կազմակերչպություն – աղանդների մասին
Մամդանին կարող է «փակել» Ամերիկան՝ մարտահրավեր է նետում արդեն Ամերիկյան կայսրությանը․ Տիգրան Խզմալյան․ Լուսանկարներ