08/11/2025

Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին

Իմ կյանքի կարևորագույն գործերից մեկն ազգային-ազատագրական պայքարն է. «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին:

Տեսանյութը տեղադրվել է «Մեր ձևով» շարժման ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ առաջիկայում հարցազրույցն ամբողջությամբ կհրապարակվի:

Հիշեցնենք, օրերս մենք գրել էինք, որ մեր տեղեկություններով՝ Նարեկ Կարապետյանը Նյու Յորք է մեկնում, որտեղ նախատեսված է հարցազրույց աշխարհահռչակ քաղաքական մեկնաբան Թաքեր Կարլսոնի հետ, որը Fox News-ում վարում է իր Tonight Carlson Tucker հաղորդումը: Նա նաև The Daily Caller լրատվական կայքի ստեղծողն ու նախկին գլխավոր խմբագիրն է, հարցազրույցներ է վարել պետությունների առաջնորդների հետ:

Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Թաքեր Կարլսոնին (տեսանյութ)