12/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Ողբերգական դեպք Երևանում

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, ժամը 15:50-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանի հասցեներից մեկում «սրտի կանգ, կենսաբանական մահ» ախտորոշմամբ հայտնաբերվել է 2 ամսական տղա երեխայի մարմին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։