Օրեր առաջ Գյումրիում ձերբակալվեցին Տիգրան և Գևորգ Ավագյան եղբայրները, որոնք ոչ միայն հայտնի ֆերմերներ են, այլև մասնակցել են ՏԻՄ ընտրություններին։ Ձերբակալությունից հետո նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։
Նրանց փաստաբան Հայկ Հարությունյանի խոսքով՝ ըստ քննիչի` ձերբակալումը կապված է այն բանի հետ, որ եղբայրները հրապարակայնորեն արտահայտել են դիրքորոշում, բղավել են. «Առանց Նիկոլ Հայաստան», ինչը, ըստ իրավապահ մարմինների, դիտվում է որպես զանգվածային անկարգություն հրահրելու փորձ։
Փաստաբանը զարմանում է` ասելով. «Ստացվում է` տարիներ առաջ ով ասել է «Մերժի՛ր Սերժին», ուրեմն պետք է դատե՞լ… Հիմա ասում են, եթե ասել ես առանց Նիկոլ Հայաստան, ուրեմն հրահրել ես զանգվածային անկարգություն…
Նշենք, որ եղբայրներն ընդգրկված էին Գյումրու կոմունիստական կուսակցության ավագանու ցուցակում, և Տիգրան Ավագյանը շուտով պետք է ստանար մանդատը՝ փոխարինելով ևս մեկ կալանավորված ավագանու անդամին` Սեդրակ Սահակյանին, որը վայր էր դրել մանդատը։ Այսպիսով, կալանավորումը կապվում է ոչ միայն քաղաքական դիրքորոշման հետ, այլև ավագանու ցուցակային կարգի փոփոխության հետ, որով իշխանությունը փորձ է անում անել ամեն ինչ, որպեսզի առաջիկայում տապալվեն Գյումրու ավագանու նիստերը։
Փաստաբան Հայկ Հարությունյանը տեղեկացնում է, որ Գյումրիում հոկտեմբերի 20֊ի դեպքերով ձերբակալված, ապա կալանավորված գյումրեցիների նկատմամբ գործ է հարուցվել հիմնականում ոստիկանների տված ցուցմունքների հիման վրա։
«Ոստիկանի կողմից սուտ ցուցմունք տալը, որպեսզի հավաքի մասնակցին կալանավորելու հիմք լինի, դա արդյո՞ք ավելի մեծ հանցագործություն չէ։ Թե մենք որդեգրել ենք այն սկզբունքը, որ նպատակը արդարացնում է միջոցները: Իհարկե դատապարտելի է ցանկացած հանցագործություն կատարելը, բայց առավել պարսավանքի է ենթակա, երբ դա կատարում է իրավապահ մարմնի որևէ ներկայացուցիչ: Հույս ունենանք որ բոլոր մեղավորները կպատժվեն»,- նշում է նա։






Բաց մի թողեք
Փաշինյանը Ալիևին ասել է․ «Դուք ուզում եք, որ ինձ սպանե՞ն»․ Բայրամով
Ոխ չենք պահում, բայց ․․․ Ինչ է ասել Էրդողանը Բաքվում հայերիս դեմ հաղթական շքերթում
Բաքուն հայտարարություն է տարածել նոյեմբերի 8-ի՝ «Հաղթանակի օրվա» կապակցությամբ