Այսօր Բաքվի Կոնգրեսի կենտրոնում՝ Ոչ կառավարական կազմակերպությունների պետական աջակցության գործակալության նախաձեռնությամբ, մեկնարկել է «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» թեմայով հանրային քննարկում։
Ըստ արդբեջանական լրատվամիջոցների, միջոցառման վարող, «Սիմուրգ» ադրբեջանական մշակութային ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Ֆուադ Մամեդովն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված նիստում երկրի նախագահ Իլհամ Ալիևի հիմնական ելույթը նոր խնդիրներ և մարտահրավերներ է սահմանում ադրբեջանական ՀԿ-ների համար.
«Նույնիսկ հետպատերազմյան շրջանում նկատվում են Հայաստանի և հայկական սփյուռքի որոշակի ուժերի կողմից Ադրբեջանի պատմությունը կեղծելու փորձեր։ Այս երեսպաշտությունը պահանջում է ավելի մեծ զգոնություն և ինքնագոհության կանխարգելում։ Ադրբեջանական ՀԿ-ները պետք է ակտիվացնեն իրենց գործունեությունը «Արևմտյան Ադրբեջանի թեմայով»։
Ադրբեջանցիների խաղաղ վերադարձը այն վայր, որտեղ այժմ գտնվում է Հայաստանը, մարդու իրավունքների հիմնարար հարց է։ Ինչպես ընդգծել է նախագահ Իլհամ Ալիևը, սա չպետք է վախ առաջացնի հայ ժողովրդի և պետության շրջանում։ Գաղտնիք չէ, որ ադրբեջանական մշակույթն ունի լայն աշխարհագրություն, բայց ադրբեջանցիները երբեք չեն զբաղվել անջատողականությամբ, ընդհակառակը, նրանք միշտ էլ զգալի ներդրում են ունեցել այն երկրների զարգացման գործում, որտեղ ապրել են»,-նշել է Ալիևյան բռնապետական և հակահայ ռեժիմի «խոսափողներից» մեկը։
Հիշեցնենք, ժամեր առաջ OC Media-ն ուշագրավ բացահայտումներ է արել այն մասին, որ «Արևմտյան Ադրբեջան» կոչվող հակահայկական արշավը ֆինանսավորվում և համակարգվում է անմիջապես Ալիևի վարչակազմի կողմից՝ ենթադրելով Հայաստանի նկատմամբ տարածքային և այլ պահաջներ:






Բաց մի թողեք
Փաշինյանը Ալիևին ասել է․ «Դուք ուզում եք, որ ինձ սպանե՞ն»․ Բայրամով
Ոխ չենք պահում, բայց ․․․ Ինչ է ասել Էրդողանը Բաքվում հայերիս դեմ հաղթական շքերթում
Բաքուն հայտարարություն է տարածել նոյեմբերի 8-ի՝ «Հաղթանակի օրվա» կապակցությամբ