«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի կողմից շահերի բախման առերեւույթ դեպքի վերաբերյալ վարույթ հարուցելու մասին որոշում է ընդունել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բանն այն է, որ «Հետքը»-ը պարզել էր, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի առաջարկով, ավագանին համաձայնություն է տվել համայնքային գույքը 4 տարի ժամկետով վարձակալության տալ Աղաբաբյանի օգնականի ընկերությանը: Արսեն Աղաբաբյանը պայմանագիր է կնքել օգնականի ընկերության հետ: Հետաքրքիրն այն է, որ համայնքի ղեկավարի զավակները հաշվառված են նույն հասցեում, ինչ օգնականը: Երբ ընկերության տնօրեն է դարձել համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի որդին, վարձակալության 4 տարի ժամկետը դարձել է 25 տարի:
«Սխալմունքներ»՝ Նոյեմբերյան համայնքում
Հանձնաժողովն արձանագրել է, որ Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի՝ 2024թ. մարտի 14-ի որոշմամբ համայնքի բյուջեից 180 հազար դրամ է տրամադրվել «Կամո Մամյան» ԱՁ-ին։
Փոխանցման նպատակը եղել է Նոյեմբերյան քաղաքում «Ապրելու երկիր» կուսակցության հանդիպման համար անհրաժեշտ միջոցառման ծախսերի ապահովումը։ Ըստ որոշման՝ հանդիպումը եղել է նույն տարվա փետրվարի 21-ին։
Աղաբաբյանը լրատվականին հայտնել է, որ գումարի փոխանցումը կատարվել է «Ապրելու» բարեգործական հիմնադրամի հիմնադիրների հետ նախատեսված հանդիպման եւ այդ միջոցառման ծախսերը հոգալու նպատակով։ Սակայն, նրա պարզաբանմամբ, որոշման մեջ տեղի ունեցած փաստաթղթային սխալի հետեւանքով սխալմամբ գրվել է «Ապրելու երկիր» կուսակցություն։ Հարկ է նշել, որ Աղաբաբյանը համայնքապետ է դարձել «Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակով։
Հանձնաժողովին ներկայացրած պարզաբանման մեջ եւս Աղաբաբյանը նույն հիմնավորումն ու պատճառաբանությունն է բերել։
Այս «սխալմունքը» հաշվի առնելով՝ Հանձնաժողովը եզրակացրել է, որ Աղաբաբյանը չի կատարել մասնավոր շահով պայմանավորված գործողություն, որը կարող էր հանգեցնել օրենքի խախտման։
Արդյունքում, Հանձնաժողովը եզրակացրել է ՀՀ Տավուշի մարզի նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի գործողություններում շահերի բախման իրավիճակի բացակայության մասին»։






Բաց մի թողեք
Պոլիտեխնիկում մոռացել են ռեկտորի նոր մրցույթը հայտարարել, հոգաբարձուների խորհուրդ էլ չունեն․ Լուսանկար
600 միլիոն դրամ Հանրապետության հրապարակը զարդարելու համար
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին, որը կցուցադրվի