Վարչապետի աշխատակազմում անհանգիստ են։ Մեր աղբյուրները հայտնում են, որ աշխատակազմի ղեկավար կազմը բավական լարված վիճակում է:
Հրապարակ թերթը գրել է․ Պատճառը Սամվել Կարապետյանի եղբորորդու` «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի օրերս կայացած հարցազրույցն է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ։
Բայց անհանգստության բուն պատճառը ոչ թե ինքնին հարցազրույցն է, այլ այն, որ աշխարհահռչակ ամերիկացի լրագրողի հետ հարցազրույցի համար իրականում որևէ գումար չի ծախսվել և դա ոմանց դրել է անհարմար դրության մեջ, քանի որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների և մասնավորապես` Նիկոլ Փաշինյանի համար կազմակերպվող հարցազրույցների համար, որպես կանոն, գումարներ են վճարվել և դրանց կազմակերպմամբ զբաղվել է հենց աշխատակազմը:
Ոմանք շատ անհանգիստ են, որ այս թեման կարող է դառնալ որոշակի բացահայտումների առիթ և Նիկոլ Փաշինյանի համար էլ կարող են որոշ անակնկալներ բացահայտվել: Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների և Կարլսոնի մակարդակի լրագրողների աշխատանքի սկզբունքներին ծանոթ մարդիկ շատ լավ գիտեն, որ ԱՄՆ լրագրողական համայնքի Բարձրագույն լիգայում հարցազրույցները փողով չեն կազմակերպվում: Նման բան մտածելն անգամ տգիտության նշան է:
Կարող են դեր խաղալ կապերն ու միջնորդությունները, բայց ոչ փողը: Բայց Վարչապետի աշխատակազմում անհանգիստ են, որ սրանով ինչ որ մութ սխեմաներ են ջրի երես դուրս գալիս, որոնցով տարիներ շարունակ օտարերկյա ԶԼՄ-ների հետ հարցազրույցների կազմակերպումն իրականացվել է բավական կլորիկ գումարներ աշխատակազմի և ՊՈԱԿ-ի բյուջեներից դուրս գրելով:
Հիմա մեծ ռիսկ կա, որ այս «շուստրիությունները» կարող են բացահայտվել:
Դա է նաև պատճառներից մեկը, որ իրենց ձեռքի տակ գտնվող ամբողջ զինանոցն ու ֆեյքերի բանակը նետել են մարտի՝ մարդկանց, ինչպես նաև վարչապետին համոզելու համար, որ Թաքեր Կարլսոնի նման լրագրողների հետ հարցազրույցը հնարավոր է միայն փողով։







Բաց մի թողեք
Վեհափառի դեմ այս շարժումը Սյունիքը հանձնելու գործընթացին նախորդող քա՞յլ է
Ոստիկանությունը ճիշտ կաներ, եթե այդպես բերանները փակելով եկեղեցուց դուրս բերեր կեղծ հոգևորականներին․ Հայկ Դորունց
Իջևանում հասարակական տրանսպորտ չի գործում գյուղերի ու մարզկենտրոնի միջև