«Նովո Նորդիսկ» ընկերության՝ «Օզեմպիկի» արտադրողի բարձրաստիճան ղեկավար Գորդոն Ֆինդլին, որը կանգնած է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետևում, Օվալաձև աշխատասենյակում դեղագործների հետ միջոցառման ժամանակ ուշաթափվել է։
Հանդիպումը հեռարձակել է Fox News-ը, որի լրագրողները նրան նույնականացրել են որպես ընկերության աշխատակից։
Պաշտոնյաները ստիպված էին ընդհատել իրենց ելույթը՝ տղամարդուն օգնություն ցուցաբերելու համար։
Տղամարդու ուշաթափվելուց հետո Թրամփը վեր է կացել սեղանի մոտ գտնվող իր տեղից, իսկ բժիշկը շտապել է օգնել անգիտակից տղամարդուն։
Առողջապահության նախարար Ռոբերտ Ֆ. Քենեդին նույնպես գրասենյակում է եղել:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ ուշաթափված դեղագործական ընկերության ղեկավարը լավ է։


Բաց մի թողեք
«Հըզբոլլահը» հարձակվել է Սիրիայի վրա | Իրանը հարձակվել է Իրաքյան Քրդստանում ԱՄԷ-ի հյուպատոսության վրա
«Եթե Իրանը որևէ բան անի, որը կկանգնեցնի նավթի հոսքը Հորմուզի նեղուցով, նրանք հարված կստանան ԱՄՆ-ի կողմից 20 անգամ ավելի ուժեղ
Իրանն այս պահին ԱՄՆ-ի և Իսրայելի հետ բանակցությունների հնարավորություն չի տեսնում