08/11/2025

Փաշինյանը ծանր է տարել

Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, ծանր է տարել երեկ մինչև ուշ գիշեր ձգված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը, նա կարծես թե նայել է մի քանի ժամ տեւած հարցազրույցը ծայրից ծայր եւ լույսը չբացված՝ մի քանի գրառումով արձագանքել Սարգսյանին՝ մոռանալով անգամ իր «ավանդական» դարձած բարի լույսը «սրտիկով»:

Հրապարակ թերթը գրել է․ Փաշինյանն իր տարերքի մեջ է կրկին հայտնվել, նախկիններին պախարակելու առիթը բաց չթողնելով՝այս պահի դրությամբ հինգ գրառում է արել Սարգսյանի հարցազրույցին ի պատասխան:

Ի դեպ, մինչ այս պահը ծպտուն չի հանել Մեր Ձեուով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի՝ հանրահայտ Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցի մասին, որտեղ հարցազրուցավարը քանիցս չի թաքցնում զամանք Հայաստանի իշխանությունների քայլերից, անգամ հարցնում՝ Ձեր վարչապետը մտադիր է քանդե՞լ եկեղեցին։