Հակաեկեղեցական արշավի շրջանակներում հերթական խայտառակ ծեսն այս անգամ Փաշինյանը կազմակերպել է կապիտուլյացիայի խորհրդանշական օրը՝ նոյեմբերի 9-ին,ինչպես հայտնի է վաղը նա մասնակցելու է Թալինի վանքում Թադե քահանայի կողմից մատուցվելիք պատարագին, որը թեեւ կարգալույծ արված չէ, սակայն դեմ է դուրս եկել Մայր Աթոռին եւ անցած շաբաթ մասնակցել է «ապօրինի պատարագին»։
ՔՊ-ում, ուր մեծամասնությունը խանդավառված չէ ֆեյք պատարագներից եւ ամեն անգամ շատերը մի պատճառ են բռնել չմասնակցելու համար, կապիտուլյացիայի օրվա համընկնումից էլ ավելի են նյարդայնացել՝ հասկանալով, որ քննադատության դոզան առնվազն կրկնապատկվելու է:

Բաց մի թողեք
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ԱՄՆ դեսպանություն
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել․ դեսպան