Քննչական կոմիտեում հայ առաքելական եկեղեցու հոգեւորականների առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել։
Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ այսօր վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտե են կանչել Արագածոտնի թեմի մի քանի հոգեւորականների՝ հարցաքննության։
Իրավապահ համակարգից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոգեւորականներին հորդորել են ժամը 10:00-ին լինել քննչական կոմիտեում ու հարուցված նոր քրեական վարույթով կոնկրետ հարցերի պատասխանել։
Ասել է թե՝ այսօր վաղ առավոտյան Արագածոտնի թեմի մի քանի հոգեւորական կոմիտեում պետք է լինեն։ Ինչ նոր մութ ամպեր են կուտակվել ու ինչ է սպասում հոգեւորականներին՝ մանրամասները կներկայացնենք օրվա ընթացքում»։






Բաց մի թողեք
Պահանջում եմ՝ դատավորները խոստովանեն, որ չեն վախենում գործադիր իշխանությունից
Բերդ համայնքի ղեկավարն ինչու է դիմել իրավապահներին․ Լուսանկար
Փակ նիստում իր կողմից վերջերս ձեռք բերված թանկարժեք գույքի մասին են հարցրել ԱԱԾ տնօրենին