ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը դիմավորել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերին, որը ժամանել է Երևան տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի տեսլականի առաջ մղման նպատակով։
Դեսպանության հաղորդագրության համաձայն՝ նա կհանդիպի վարչապետ Փաշինյանին, արտաքին գործերի նախարար Միրզոյանին, անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանին և հատուկ բանագնաց Ռուբինյանին:
Կքննարկվեն հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության ամրապնդման հետագա քայլերը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և հայ-ամերիկյան հուշագրերի շրջանակում։



Բաց մի թողեք
Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է «Floral Meteorites from Armenia» ցուցահանդեսի բացմանը. Լուսանկարներ
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները