Քաղաքականացվեք և քաղաքականացրեք, որ ապաքաղաքականությունը և կենցաղայինությունը չհաղթի ձեզ:
Թե Գյումրին և, թե Վաղարշապատը ապացուցում են, որ քաղաքական Փաշինյանը այլևս կախված է ապաքաղաքականացված քարոզարշավ իրականացնող և Փաշինյանից գոնե ընտրարշավում չափավոր դիստանցավորվող Սարիկից ու Արգիշտիից:
Ոչ Գյումրի և ոչ էլ Վաղարշապատ Փաշինյանը չգնաց ընտրարշավի, որ այդ կոստրուկցիան չքանդի իրենով և չվնասի նրանց: Էդ հիմա է հաղթանակն իրենով անում ու կեղծում իրեն: Խորքում այլևս Սարիկներից ու Արգիշտներից է կախված Փաշինյանը և ոչ հակառակը: Թե ինչ ձայներ կբերեն ապաքաղաքակնացվածները անձամբ Փաշինյանին քաղաքական ընտրության ժամանակ կերևա, բայց վստահաբար ոչ այսքան:
Քաղաքականացրեք և քաղաքականացեք: Դադարեք անվստահություն ու հուսահատություն սերմանել: Ոչ առաջին և ոչ էլ վերջին պարտությունն է: Մինչ մեկ հաղթանակ պարտությունները տասնյակներով են լինում և թրծում: Մաթեմատիկա, մեթոդներ ու մոդելներ հանրային քննարկող քաղաքական ակտորները լավ կանեն մեկ րոպե մտածեն, թե իրենք իրենց առաջարկածի մեջ, ինչ ՕԳԳ ունեն: Էս մարաթոնի մեջ արագ մտածներին խորհուրդ կտամ զսպեն իրենց արագ շնչահեղձ լինելու, թևաթափ լինելու, հուսահատ լինելու սեթևեթանքը: Հիասթափությունն ու կոտրվելը ամենահեշտ բանն է, իսկ խելքի ու համառության համադրությունը դժվարը:
P.S. «Հայ Մարդը» գերակայելու է «ՔՊ Քաղաքացուն»: Держать Строй:
Վլադիմիր Մարտիրոսյան


Բաց մի թողեք
«Կիրանցը գոհ է, դուք էլ թափով հանձնեք ձեր տները»․ սա՞ չէ ձեր նպատակը
Այս ընտրությունների արդյունքները չեն կարող վկայել ժողովրդավարության մասին
Մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ