24/11/2025

ԵՄ-ն Ուկրաինայի հարցով արտակարգ գագաթնաժողով կանցկացնի

ԵՄ-ի արտակարգ գագաթնաժողովը` հրավիրված ուկրաինական կարգավորման թեմայով, կանցկացվի նոյեմբերի 24-ին Անգոլայի մայրաքաղաք Լուանդայում։

Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

Կոշտան X սոցիալական հարթակում գրել է, որ հրավիրել է ԵՄ-ի 27 անդամ երկրների ղեկավարներին Ուկրաինայի հարցով հատուկ գագաթնաժողովի։

Վաշինգտոնի Ուկրաինայի հարցով խաղաղության ծրագիրը կիրակի օրը կքննարկվի Ժնևում՝ ԵՄ առաջատար երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով DPA-ին։

Քննարկումները նախատեսվում են անցկացնել աշխատանքի բարձր մակարդակում՝ գնահատելու ծրագրի հիմնական դրույթները և կողմերի դիտարկումները։

Ավելի վաղ ԵՄ մի շարք առաջնորդներ հայտնել էին իրենց անհամաձայնությունը Վաշինգտոնի նախաձեռնության որոշ կետերի շուրջ՝ ընդգծելով դրանց վերանայման անհրաժեշտությունը։ Նշվում է, որ հատկապես մտահոգիչ է Ուկրաինայի զինված ուժերի հնարավոր կրճատման վերաբերյալ բլոկի ամերիկյան առաջարկը։