Նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղում գործող «Անուշիկ» ռեստորանահյուրանոցային համալիրի սենյակներից մեկում քաղաքացին չի արձագանքում հեռախոսազանգերին ու դռան թակոցներին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարները, բացելով դուռը, մահճակալին հայտնաբերել են տղամարդու դի։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղում Երևանի գնդի պարեկներն ու ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 43-ամյա Մ. Թ.-ն է։







Բաց մի թողեք
Արարատի մարզպետը հավաքարարներին պատիվ է տվել Փաշինյանի ճանապարհը պլպլացնելու համար
Ի՞նչ է ձայնամեկուսացումը և ինչի՞ համար է կարևոր
Մթերքների գրեթե ամենօրյա գնաճ է նկատվում, տեր չկա