Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Իրանի արտաքին գործերի փոխնախարար Վահիդ Ջալալզադեի հետ քննարկել է համատեղ տրանսպորտային միջանցքների զարգացման, ինչպես նաև էներգետիկ անվտանգության, տրանսպորտի և կապի ոլորտներում համագործակցության հարցերը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում են այդ երկրի ԶԼՄ-ները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային հրատապ հարցեր:
Ընդգծվել է, որ երկրների ղեկավարների միջև շփումները, առկա քաղաքական երկխոսությունը և խորհրդարանական կապերը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը նշանակալի դեր են խաղում Ադրբեջանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում՝ դրանով իսկ նպաստելով համագործակցության ընդլայնմանը:
Կողմերը քննարկել են նաև քաղաքական, տնտեսական և առևտրային ոլորտներում համագործակցության հեռանկարները: Մասնավորապես, նշվել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև մի շարք համատեղ նախագծեր նշանակալի դեր են խաղում տարածաշրջանով անցնող տրանսպորտային միջանցքների զարգացման գործում: Հանդիպման ընթացքում նաև մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:






Բաց մի թողեք
Դավիթ Խաժակյանը դիմում է վարկային զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիներին. Տեսանյութ
Իշխանությունը պատրաստվում է լայնամասշտաբ կադրային ջարդի. AntiCor-ի հետաքննությունը և կոռուպցիոն ռիսկերի վերլուծություն
Թե ինչու ՀԵՑ-ը զրկվեց լիցենզիայից․ Նարեկ Կարապետյան․ Տեսանյութ