«Թեպետ ՔՊ խմբակցության գրեթե բոլոր կանայք էլ առաջադրվել են եւ մեծ հույսեր ունեն, որ հաջորդ ժամկետում էլ կլինեն խորհրդարանում, քանի որ իշխող կուսակցությունում պատրաստված կանանց դեֆիցիտ կա, իսկ ցուցակում՝ կանանց պարտադիր քվոտա, դիցուք՝ 150 հոգանոց ցուցակում առնվազն 50-ը պետք է կին լինի։
«Հրապարակ» թերթը գրում է. Սակայն տեղեկություններ կան, որ նրանցից շատերին Փաշինյանը մտադիր է փոխարինել իր կնոջ՝ Աննա Հակոբյանի կրթարշավի մասնակից կանանցով։
Թե նրանցից ովքեր են առաջադրվել, մեզ առայժմ չհաջողվեց պարզել, սակայն կարծիք կա, որ ներկայիս պատգամավոր կանանց մեծ մասը համենայնդեպս անցողիկ տեղերում չի լինելու՝ նրանց անունները գրվելու են ցուցակի հետնամասերում։


Բաց մի թողեք
Նախկին ՔՊ-ականը ոստիկանությանը հայտնել է, որ իրենից պահանջել են 480 հազար դոլար ու uպառնացել. Լուսանկար
Փաշինյանի հույսը վարորդականից զրկվածներն են
ՄԱՊ-ի Ալիկի որդու ՍՊԸ-ից 103.5 մլն դրամի գնում