«Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արդեն իր պլանի իրագործման վերջին փուլին է մոտենում:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Արշակ սրբազանի կալանավորումից հետո, հաջորդ փուլով Փաշինյանն անցնելու է Կաթողիկոսի կալանքի հարցին, քանի որ վերջինս չի պատրաստվում զիջման գնալ:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանն ամեն գնով ցանկանում է իր կողմը անցած, Կաթողիկոսին դավաճանած Սրբազանների թիվն ավելացնել, ովքեր պետք է նաեւ հայտարարեն Կաթողիկոսի հրաժարականի պահանջի մասին՝ հանուն եկեղեցու, հոգեւոր կյանքի նորոգման: imp
Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ իրավապահներն աշխատում են այդ ուղղությամբ ու առաջիկայում պետք է Կաթողիկոսին տանեն կալանքի: Կհարցնեք՝ ինչ հիմքով… Կարեւոր չէ, գլխավորն այն է, որ Վեհափառ հայրապետը հայտնվի մեկուսացման մեջ, որից հետո արդեն համացանցում կհայտնվի նրա հրաժարականի տեքստը: Եվ ամենեւին էական չէ՝ այդ նամակը իրական կլինի, թե ֆեյք: Գլխավորը՝ կլինի Գարեգին Բ-ի անունից հրաժարականի տեքստ, եւ Կաթողիկոսի հեռացման պրոցեսը կսկսվի:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս դեկտեմբերի 3-ին գրել էր, որ իշխանությունը հետ չի կանգնում կաթողիկոսին հեռացնելու իր նպատակից: Եվ որ առաջին պլանում Արշակ սրբազանի նկատմամբ ճնշումներն են»։

Բաց մի թողեք
Ինչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները
«Մի քանի տարի առաջ կլոր սեղանի ութերորդ տեղը հատկացվում էր ՌԴ նախագահին, այսօր այնտեղ Վլադիմիր Զելենսկին է»
Փաշինյանի թիրախում հայտնված դատավորը բազմաթիվ իշխանահաճո որոշումներ է կայացրել․ Լուսանկար