Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում Գերմանիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ կազմակերպել են բողոքի ակցիա։
Ցուցարարները ձեռքում պահել են կալանքի մեջ գտնվող արքեպիսկոպոսներ Բագրատ և Միքայել սրբազանների լուսանկարները, ինչպես նաև պաստառներ, որոնցով կոչ են արել ազատ արձակել հոգևորականներին և դադարեցնել եկեղեցու նկատմամբ ճնշումները։
Ցուցարարները վարչապետին դիմավորելիս արել են վանկարկումներ՝ մեղադրելով իշխանություններին եկեղեցու դեմ ուղղված գործողություններում և քաղաքական հետապնդումներ իրականացնելու մեջ։
Նրանք ընդգծել են, որ նման վերաբերմունքը անթույլատրելի է ժողովրդի համար՝ հիշեցնելով Հայաստանի քրիստոնեական ժառանգության մասին։


Բաց մի թողեք
«Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի»․ Ինչ է ասել Հաջիևը
Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոն
Քրեական հետապնդման տակ գտնվող անձին տանում են 25-օրյա վարժական հավաքների․ իրավաբանը ահազանգում է