ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և մեկ անգամ ևս մանրամասնել, թե ինչպես պետք է իրականացվի կաթողիկոսական տեղապահի ընտրությունը Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո:
«Առաջին կետը վերաբերում է կաթողիկոսական տեղապահի ընտրությանը, որը, իրոք, առաջին քայլն է: Այդ առումով պետք է ասեմ, որ կարևոր է, որ դա տեղի ունենա այս պահին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցում գործող կանոններին համապատասխան, ինչքան գիտեմ, դա իրականացնում է Եպիսկոպոսաց դասը: Այս հարցում ես որևէ այլ առաջարկ և մոտեցում չունեմ: Ուզում եմ ասել, որ կաթողիկոսական տեղապահի առաջնային գործը պետք է լինի Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նոր կանոնագրքի ընդունման պրոցեսի կազմակերպումը»,- նշել է նա:
Վարչապետն ավելի վաղ մեկ այլ հրապարակմամբ առավել մանրամասն ներկայացրել էր հայ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո:

Բաց մի թողեք
Հակակոռուպցիոնը հիմա էլ անօդաչու սարքերով է սպառնում
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն. Տեսանյութ
Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան