13/12/2025

«Մեր ձևով» ժողովրդական շարժումից որոշ մարդիկ վախեցած են դրանից, և դա հասկանալի է․ Մարիաննա Ղահրամանյան

«Մեր ձևով» ժողովրդական շարժումը Հայաստանում ամենաարագ զարգացող շարժումն է, և որոշ մարդիկ վախեցած են դրանից, և դա հասկանալի է։

Մերձիշխանական Արարատ նյուզը հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել «Մեր ձևով» ժողովրդական շարժման գործունեության վերաբերյալ, հետո միայն կապվել ինձ հետ։

Ինչպես փոխանցեցի լրագրողին, շարժումը դինամիկ աճ է գրանցում, մեր հրապարակած վերջին տվյալներով, շարժմանը միացած կամավորականների թիվը  հատել է 12 հազարը ու  այս միտումը շարունակվում է։

Տեսականորեն, այս ծավալի տեղեկատվության մշակման ընթացքում բացառված չէ տեխնիկական վրիպակը,  բայց ճանաչելով այս իշխանությունների և նրանց սպասարկող հարթակների գործելաոճը, ամենևին չեմ բացառում հատուկ բեմադրված սցենարը` իբրև թե  դժգոհ քաղաքացու մասնակցությամբ։

«Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյան