12/12/2025

Փաշինյանը հերթական անգամ չարաչար սխալվում է. Արտակ Բեգլարյան

Փաշինյանը հերթական անգամ չարաչար սխալվում է: Այդ մասին գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը․

«Եթե Փաշինյանին իրոք թվում է, թե՝

Արցախի ժողովրդի վերադարձը Արցախ և ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում համադրելի են՝ կարգավիճակի, պատճառների, իրավական հիմքերի և այլ էական չափանիշներով,

Ինքը կարող է զիջել կամ վաճառել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը,

Արցախի ժողովրդի վերադարձի անսակարկելի իրավունքի հետ ադրբեջանական անհիմն պահանջների հանցավոր հավասարեցումը նվազեցնում է վերջինիս նշանակությունը և վախեցնում է Ալիևին,

Ցեղասպանության լեգիտիմացման այդ հերթական քայլը նվազեցնում է ադրբեջանական նոր ագրեսիայի ու պահանջների հավանականությունը,

Ապա Փաշինյանը հերթական անգամ չարաչար սխալվում է:

Հ.Գ. Մեկնաբանությամբ տեղադրում եմ Արցախ Միության մանրամասն հիմնավորումը, թե ինչու այդ երկու երևույթներն ընդհանրապես համադրելի չեն»: