Վաշինգտոնը դեռ շուտով չի դուրս բերի իր ուժերը Եվրոպայից, իսկ ԱՄՆ միջուկային հովանոցի այլընտրանք պարզապես չկա, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն։
«Դրա համար ժամանակ կպահանջվի… Միջուկային հովանոցը Եվրոպայում ազատության գլխավոր երաշխավորն է։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ի ուժեղ ներկայությունը, այդ թվում՝ սովորական ոլորտում, միշտ կմնա», – ասել է Ռուտտեն ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը երկուշաբթի օրը նշել է, որ ԱՄՆ-ն նախատեսում է Եվրոպային թողնել միայն միջուկային հովանոցը, մինչդեռ եվրոպական երկրները պետք է ստանձնեն մայրցամաքի սովորական պաշտպանությունը։ Նա դաշինքում Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցներին համեմատել է երեխաների հետ, ովքեր այլևս չպետք է կախված լինեն իրենց «ծնողից»՝ Միացյալ Նահանգներից։

Բաց մի թողեք
Մոջթաբան ազատագրված է. Ինչո՞ւ Եվրոպան պետք է շարունակի Իրանի հարցում իր ուղին
Իրանում աղջիկների դպրոցին հարվածած հրթիռի մնացորդները կրում են ԱՄՆ նշագրումներ․ NYT. Լուսանկարներ
Թրամփը խոստովանել է, որ Վենսի հետ Իրանի դեմ հարվածների վերաբերյալ տարբեր տեսակետներ ունի