Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինվորական ծառայության հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը վերանայելու անհրաժեշտություն է տեսնում։
Այս մասին վարչապետը նշեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով տարբեր պաշտոնյաների և նրանց որդիների՝ բանակում ծառայած չլինելու վերաբերյալ հարցին։
«Նախ պետք է պարզվի՝ դա օրինական հիմքով է տեղի ունեցել, թե ոչ օրինական, որովհետև, եթե մարդն ունի ծառայության հետ անհամատեղելի հիվանդություն․․․ կամ երկար ժամանակ կարգավորում է եղել՝ գիտությունների թեկնածուները չեն ծառայել։ Հիմա նաև վերանայում ենք այն հիվանդությունների ցանկը, որոնք անհամատեղելի են ծառայության հետ և շարունակում ենք այդ պրոցեսը։ Վերջերս այցելել էի զինվորի տուն, որի շահառուներից, նախկինում սպա, որ հիմա հաշմանդամություն ունի, ասում էր, որ կարող է ծառայել բանակում, ես էլ ասում էի, որ այո։ Հիմա տեխնոլոգիաներն այնքան են փոխվում, որ, նույնիսկ, հաշմանդամություն ունեցող մարդը կարող է զինծառայություն անցնել, կարող է լինել ԱԹՍ օպերատոր»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ իշխանությունը գնում է օրենսդրությունը լավարկելու ճանապարհով, որպեսզի հնարավորինս բացառվեն կոռուպցիոն մեխանիզմներով զինծառայությունից խուսափելու դեպքերը։

Բաց մի թողեք
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր. Ալեն Սիմոնյանի ելույթը Թուրքիայում
Մեծ ավտոերթով նշում ենք Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածի բացումը. վարչապետը հայտնել է՝ ինչ է սպասվում