Ծանր օրեր ենք ապրում: Քրիստոսի Եկեղեցին, որը նաև Ազգային ինքնության պահապանն է, հալածվում է սեփական իշխանությունների կողմից:
Այս հալածանքի օրերին հատկապես գնահատելի է հավատացյալների և հոգևորականների հավատարմությունը և խիզախությունը:
Եկեղեցուն զորակցելու և ժամերգությանը մասնակցելու համար այսօր Մայր Աթոռ եկած քրիստոնյաները ցույց տվեցին նաև իրենց մերժողական վերաբերմունքը սեփական Եկեղեցուն և Կաթողիկոսին դավաճանած հոգևորականներին:
Գերագույն Հոգևոր Խորհրդի նիստի ընդմիջմանը Վեհափառ Հայրապետը ստիպված էր հոգևորականներին ճանապարհել տուն, քանի որ չէին գնում վեհարանից:
Այս վիճակից Եկեղեցին դուրս է գալու ավելի ուժեղ և մաքրված:
Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Բաց մի թողեք
Սիրուշո. Երկրի վարչապետը սպառնում է…
Տիգրանաշենի հարցում շատ է խոսվում այն մասին, թե՝ Սյունիքը կտրվում է, եթե հանձնվում է գյուղը
ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու հանրաքվեի արդյունքը Ռուսաստանին կարող է վշտացնել