«Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկումները և վերջին միջուկային զորավարժությունները կարող են Արևմուտքին ստիպել սթափ նայել Ռուսաստանի և նրա դաշնակիցների նկատմամբ իր քաղաքականության հնարավոր հետևանքներին։
Այս հայտարարությունն արել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Մենք ադեկվատ ենք գնահատում հավաքական անվտանգության արևմտյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների թվի, ռազմական ներուժի, ենթակառուցվածքների և հետախուզական գործունեության համակարգված ընդլայնման ռիսկերը և միջոցներ ենք ձեռնարկում դրանք նվազագույնի հասցնելու համար», – ասել է նա Մոսկվայում ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում։
Շոյգուն նշել է, որ միջազգային անվտանգության ոլորտում իրավիճակը սրընթաց գահավիժում է։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գոյություն ունեցող մարտահրավերներին և սպառնալիքներին զուգահեռ ի հայտ են գալիս նորերը։
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով` հատկապես լարված իրավիճակ է ձևավորվում ՀԱՊԿ-ի արևմտյան սահմանների մոտ։ Արևմուտքի երկրները, նրա խոսքով, ռևանշիստական և ռազմատենչ տենդի մեջ են։

Բաց մի թողեք
Կառավարությունում տեռորիստ դարձողների զավակներ կան, փոխնախարարի մոր գրառումները՝ «Տեռորիստ եմ դառնում»
Քաղաքապետարանի աշխատողները կոտրել են քաղաքացու մեքենայի ապակին
«Пашинян взялся за тех, кого давно ждут в Баку»․ Ադրբեջանի ցինիկ հրճվանքը