26/05/2026

EU – Armenia

Միրզոյանը և Ռուբիոն նախաստորագրել են ԹՐԻՓՓ-ի շրջանակային համաձայնագիր

Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն նախաստորագրել են ՀՀ և ԱՄՆ միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։

Տեղի է ունեցել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն: Փաստաթղթերը ստորագրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Նախաստորագրվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը:

Ստորագրվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը:

Ստորագրվել է նաև ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման, մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Ռուբիոն Հայաստան է ժամանել կնոջ՝ Ժանետ Դուսդեբեսի հետ:

Օդանավակայանում նրանց դիմավորել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Blog Image