Դեկտեմբերի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 00։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի օդանավի մեջ անկարգ ուղևոր կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նշված չվերթի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Վահան Շահբազյանը, գտնվելով ոչ ադեկվատ վիճակում, անհարգալից վերաբերմունք է դրսևորել օդանավի անձնակազմի և ուղևորների նկատմամբ՝ կոպտորեն խախտելով հասարակական կարգը, ինչպես նաև անվտանգության աշխատակիցների հասցեին տևական ժամանակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ ամենից հետո Վ․ Շահբազյանը ավիացիոն անվտանգությունից բերվել է ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայնի գծային բաժին, որտեղից էլ կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։

Բաց մի թողեք
Կառավարությունում տեռորիստ դարձողների զավակներ կան, փոխնախարարի մոր գրառումները՝ «Տեռորիստ եմ դառնում»
Քաղաքապետարանի աշխատողները կոտրել են քաղաքացու մեքենայի ապակին
Վրաերթ Կոտայքում. վարորդն ինքն է տեղափոխել տուժածին