Նախօրեին Մայր Աթոռի դեմ գրոհից հետո շատերը կարծում են, թե ՔՊ-ում ոմանք փորձել են Ավարայրի ճակատամարտի դասերը կիրառել․ ինչպես Սասանյան Պարսկաստանն էր հարբած փղերին ուղարկում մարտի դաշտ, ՔՊ-ն էլ որոշել է հարբած գրոհայիններին ուղարկել Մայր Աթոռ:
«Հրապարակ» թերթը գրել է․ Այն, որ Մայր Աթոռն ասպատակող իշխանական զանգվածը գրոհից առաջ ալկոհոլ էր օգտագործել, գուցե` խիզախության համար, որ չվախենան հավատավոր զանգվածի հետ առերեսվելուց, շատերն էին նկատել եւ զգացել` օդում տարածված բույրերից: Դա զգացվում էր նաեւ նրանց ագրեսիվ ու անադեկվատ պահվածքից:
Ի դեպ, իշխանականները չնայած փորձում են ներկայացնել, թե կաթողիկոսի պաշտպանները քաղաքական ուժերն էին` իրենց թիմերով, սակայն անգամ անզեն աչքով նկատելի էր, որ շարքային քաղաքացիները մի քանի անգամ շատ էին, քան կուսակցական գործիչները

Բաց մի թողեք
Աբսուրդի հայկական թատրոնը
ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. Լուսանկար
ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. Նիկոլ Փաշինյանը դժգոհ է նաև Արմեն Սիմոնյանի աշխատանքից. Լուսանկար