Իշխանական ֆեյքերի քարոզչամեքենան հերթական անգամ բռնվել է կեղծիքի մեջ։
Medianews կայքը տարածում է կեղծ տեղեկություն՝ իբր Սարգիս Կարապետյանի հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել Մոսկվայի «Սաֆիսա» հանդիսությունների սրահում, որը «պատկանում է» Թելման Իսմայիլովին։
Ճշմարտությունը՝
Մոսկվայի «Սաֆիսա» հանդիսությունների սրահի սեփականատերը «ՊՎՍ և ԻԱՄ» ընկերությունն է, որը պատկանում է՝
• Վաչագան Պետրոսովին — 70%
• Ազիկ Իլիշաևին — 30%
2015-ին «Սաֆիսա»-ն վաճառվել է «Մետրոպոլիա» ներդրումային հիմնադրամին, իսկ հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել 2016-ին։
Այսինքն՝ հերթական մանիպուլյացիան, հերթական «սենսացիան»՝ զրո փաստերով։
Հ.Գ. Իշխանության անճարությունը ինչ աստիճանի է հասել, որ «հայրենասիրություն» են փնտրում հարսանյաց սրահներում…
Շիրազ Մանուկյանցի ֆեյսբուքյան էջից
Իսկ գրել են․ Ինչպես հայտնի է, «Մեր ձևով» շարժման անդամները խիստ քննադատության են ենթարկում գործող իշխանությանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում: Վերջիններս պնդում են, թե խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ և երաշխավորված՝ միաժամանակ չհստակեցնելով, թե որն է այդ արժանապատիվ խաղաղությունը, և հարցի շուրջ իրենք ինչպիսի տեսլական ունեն:
ՀՀ-ում իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու համար մի քանի ամիս կալանավորված ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի ազգականները և նրա գաղափարները տարածող ակտիվիստները, ինչպես սպասելի էր, քննադատության ենթարկեցին և շահարկեցին նաև Ադրբեջանից ՀՀ բերված բենզինի հարցը:
Այս քննադատությունների ֆոնին լրատվամիջոցներում և սոցիալական հարթակներում հարց է բարձրացվում, թե ինչու է Սամվել Կարապետյանը որդու՝ Սարգիս Կարապետյանի շքեղ հարսանիքը 2016 թվականին կազմակերպել ադրբեջանցու հետ կապ ունեցող մոսկովյան «Սաֆիսա» հանդիսությունների սրահում։
Օգտատերերը և լրատվամիջոցները գրում են, որ մոսկովյան «Սաֆիսա» հանդիսությունների սրահը այդ ժամանակ պատկանել է ադրբեջանցի հայտնի գործարար Թելման Իսմայիլովին:
Նույն հրապարակումների համաձայն՝ հարսանիքի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 2 միլիոն դոլար: Սարգսի և նրա վրացուհի հարսնացուի պսակադրությանը ներկա է եղել 500 հյուր, այդ թվում՝ Ալլա Պուգաչովան, Գրիգորի Լեպսը, Ֆիլիպ Կիրկորովը, Վալերի Մելաձեն, Նիկոլայ Բասկովը, Դիմա Բիլանը, Տիմատին, ինչպես նաև Սերժ Սարգսյանը։
Հրապարակումներում ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքին, որ ստացվում է՝ ըստ Սամվել Կարապետյանի և նրա գաղափարները կիսողների՝ կարելի է 2 մլն դոլարով հարսանիք կազմակերպել ադրբեջանցու պատկանող ռեստորանում, սակայն միջպետական հարաբերությունները կարգավորելու համար Ադրբեջանից չի կարելի բենզին գնել։






Բաց մի թողեք
Շողակաթ հեռուստաընկերությունը փակում են քաղաքական նպատակներով
Ինչու է պետք համախմվել Վեհափառ Հայրապետի շուրջ
Փորձում են լռեցնել դիմադրության բոլոր օջախները, կոծկել սեփական հանցագործությունները…