Դեկտեմբերի լույս 24-ի գիշերը Մոսկվայի Ելեցյան փողոցում պայթյունի հետևանքով զոհվել է ճանապարհային ոստիկանության երկու աշխատակից: Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն, նրանք «ծառայողական մեքենայի մոտ նկատել են կասկածելի տղամարդու, իսկ երբ մոտեցել են, որպեսզի նրա ինքնությունը պարզեն, պայթյուցիկ սարքը գործի է դրվել»:
Պատկան մարմնի հաղորդագրությունից հետևում է, որ պայթյունի զոհ է դարձել նաև երրորդ անձնավարություն:
Մոսկվայի քաղաքային դատախազությունը հայտնել է, որ «պատահարի վայրում աշխատում են փորձառու քրեագետներ»: Նրանք աշխատում են պարզել, թե պայթյուցիկ սարքն ինչպե՞ս է գործարկվել, ուսումնասիրում են տեղանքում առկա տեսախցիկների նկարահանումները:
Ամենաուշագրավը, սակայն, այն տեղեկատվությունն է, որ «նշանակվել է կենսաբանական փորձաքննություն»:
Պայթյունի հետևանքով զոհված ոստիկանների ինքնությունը հրապարակված է՝ Իլյա Կլիմով և Մաքսիմ Գորբունով: Առաջինը քսանչորս տարեկան է, երկրորդ՝ քսանվեց, երկուսն էլ ունեին լեյտենանտի կոչում, ծառայության են անցել համապատասխանաբար 2022 և 2023 թվականին:
Ակնհայտ է, որ կենսաբանական փորձաքննություն է նշանակվել, որպեսզի պարզվի երրորդ անձի ինքնությունը:
Ըստ երևույթին, ՌԴ Քննչական կոմիտեն և Մոսկվայի դատախազությունը կասկածում են, որ պայթուցիկ սարքը «գործի է դրել մահապարտ ահաբեկիչը»: Վերջին տարիներին Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում և Մոսկվայում տասնյակ բարձրաստիճան զինվորականներ պայթյունի զոհ են դարձել:
Հետաքննությունը հիմնական տարվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների ուղղությամբ:
Դեկտեմբերի լույս 24-ի գիշերվա պայթյունը, կարծես, տարբերվում է նախորդներից: Ռուսաստանյան թելեգրամ-ալիքներում տեղեկություն է տարածվել, որ վերջին շրջանում «պաշտպանության նախարար Բելաուսովի և «Ախմատ» զորամիավորման հրամանատար Ալաուդիոնվի հարաբերությունները սրված են»:
Բելաուսովը «հրամայել է ուսումնասիրել «Ախմատի» մարտիկների պարգեւատրությունները»: Եթե Մոսկվայում գործել է մահապարտ ահաբեկիչ, ապա Ռուսաստանը բախվում է նոր և բոլորովին այլ սպառնալիքի:






Բաց մի թողեք
ԱՄՆ վիզայի արգելքը թիրախավորում է նախկին եվրահանձնակատար Բրետոնին՝ սոցիալական ցանցերի ենթադրյալ գրաքննության պատճառով
Մորուքավոր նվեր տվողի ճանապարհորդությունը․ Համաշխարհային շուկաները տարին փակում են զգուշավոր նոտայով
ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հաստատմանը