Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնի անունից սրտանց շնորհավորում եմ գալիք Նոր տարին։
Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել մեր թատրոնի ողջ կոլեկտիվին, մեր հավատարիմ հանդիսատեսին, մեր ընկերներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ կապված են թատրոնի հետ։
Այս տարին մեզ համար հեշտ չէր, բայց այն լի էր հավատով, համառ աշխատանքով և միասնականությամբ։ Օր ու գիշեր աշխատող մարդիկ եղան, ովքեր իրենց ուժն ու ժամանակը ներդրեցին, որպեսզի մենք կարողանանք վերանորոգել մեր դահլիճը, փոխել 70-ամյա պատմություն ունեցող աթոռները և թատրոնին տալ նոր շունչ, նոր ներկայացումներ հիմնական դահլիճում և նոր հարթակներում:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցեցին թատրոնին, կանգնեցին մեր կողքին և օգնեցին, որ այս փոփոխությունները իրականություն դառնան։
Այս ամենը հնարավոր եղավ միայն Ձեր վստահության, նվիրվածության և սիրո շնորհիվ։
Թող գալիք տարին յուրաքանչյուրիս համար լինի խաղաղ, առողջ, լի ստեղծագործական հաջողություններով, նոր գաղափարներով և լեփ լեցուն դահլիճներով։
Շնորհավոր գալիք Նոր տարի և Սուրբ Ծնունդ։
Թող թատրոնը շարունակի ապրել, զարգանալ և միավորել մեզ բոլորիս։


Բաց մի թողեք
Փետրվարի 13-ի աստղագուշակ․ Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիս. Լուսանկարներ
Փետրվարի 12-ի աստղագուշակ․ Կարելի է հիշել վաղեմի նախասիրությունները