31/12/2025

2026-ին ԵՄ-ն շարունակելու է լինել Հայաստանի կողքին․ Մարագոս

Այս տոնական օրերին մեր միտքը դառնում է դեպի ամենակարևորը՝ ընտանիքը, հույսը, առողջությունը, անվտանգությունը և խաղաղությունը:

Այդ մասին իր ամանորյա ուղերձում ասել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:

«ԵՄ-ն Հայաստանի հուսալի գործընկերն է: Մեր գործընկերության հիմքում ընդհանուր արժեքներն են՝ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքները:

Դրանք օգնում են արժանապատիվ կյանք ապահովել մեր քաղաքացիներին»,- ասել է նա՝ նշելով, որ 2026-ին ԵՄ-ն շարունակելու է լինել Հայաստանի կողքին: