ՀՀ վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի գործող «001 ՍՍ» համարանիշը նախատեսվում է փոխել ընդամենը մեկ նիշով՝ «1»-ով ու ՀՀ դրոշով։
Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե պետական որոշակի ատրիբուտներ կան, որ պարտավոր են պահել։ «Դա պահելը մեր անձնական քմահաճույքի հարց չէ, այլ՝ պետական արարողակարգերի հարց է»։
Ըստ Փաշինյանի՝ մեքենայի համարը փոխել են, որովհետև գործող համարանիշի վրա գրվող հայերեն «ՍՍ»-ն արձանագրվել է որպես Սերժ Սարգսյանի անվան տառեր։ «Իսկ մենք կարծում ենք, որ համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառը կրի, այսինքն՝ հիմա ես էլ չպետք է գրեմ ՆՓ-001»,- ասել է նա։
Ուշագրավ է, որ արդեն ութ տարի է Փաշինյանը հարմար տեղավորվել է Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումի մեջ՝ համառորեն չի հրաժարվում սուպերվարչապետական համակարգից, որով պահում է իր իշխանությունը, բայց վատ է զգում նախկին նախագահին վերագրվող պետհամարանիշներից։







Բաց մի թողեք
Գալյանը առաջադրվել է ՔՊ խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար
Չիչոյանների ողջ գերդաստանով ծառայում են իշխանություններին, Ժորա Չիչոյանն առաջ կգնա. Լուսանկար
Բաքվում ավարտվել է Ռուբեն Վարդանյանի շինծու գործով «դատավարությունը»