Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ հարց տալիս կարո՞ղ է օգտագործել «դոմփել» բառը, Նիկոլ Փաշինյանը դրական պատասխան տվեց։
Լրագրողը հարցրեց՝ տեղյա՞կ է, որ իրեն միացած տիրադավ Վազգեն Միրզախանյանը, երբ Վիրահայոց թեմի առաջնորդն էր, սեռական ինտիմ կապի մեջ է եղել քահանաներից մեկի կնոջ հետ։
«Կամ, ինչպես Դուք եք ասում, դոմփել է քահանայի կնոջը։ Այս մարդու միջոցով ինչպե՞ս եք փորձում պայքարել սրբապղծության դեմ, ինքը պի՞ղծ է, թե՞ սուրբ է, մաքրամաքուր է»,- հետաքրքրվեց լրագրողը։ Նիկոլ Փաշինյանը հավատացրեց, թե նման տեղեկություն չունի տիրադավ Վազգեն Միրզախանյանի մասին։
«Բայց ես ասեմ նաև, որ մեզնից որևէ մեկն անմեղ կամ սուրբ ձևանալու մտադրություն ու կանխավարկած չունի»,- ասաց նա։


Բաց մի թողեք
Այսօր Չեխիայի գլխավոր պետական և ազգային տոներից մեկն է․ Լուսանկար
Ալիևի երևակայած հարուստ Ադրբեջանը միլիարդավոր դոլարների պետպարտք ունի
Ձեզ ստիպե՞լ են դա անել