ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կոշտ հայտարարություններ է արել Գրենլանդիայի վերաբերյալ՝ կղզին անվանելով Վաշինգտոնի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածք։
Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ն չվերահսկի Գրենլանդիան, Ռուսաստանը կամ Չինաստանը կարող են դա անել։ «Ես թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա», – հայտարարել է Թրամփը և հավելել՝ «Այսպես թե այնպես, Գրենլանդիան մերը կլինի»։
Խոսելով համաշխարհային իրավիճակի մասին՝ Թրամփը շեշտել է, որ «ռուսական, ինչպես նաև չինական ականակիրներն ու սուզանավերն այժմ ամենուր են», մատնանշելով համաշխարհային տերությունների աճող ռազմական ներկայությունը։

Բաց մի թողեք
Մոջթաբան ազատագրված է. Ինչո՞ւ Եվրոպան պետք է շարունակի Իրանի հարցում իր ուղին
Իրանում աղջիկների դպրոցին հարվածած հրթիռի մնացորդները կրում են ԱՄՆ նշագրումներ․ NYT. Լուսանկարներ
Թրամփը խոստովանել է, որ Վենսի հետ Իրանի դեմ հարվածների վերաբերյալ տարբեր տեսակետներ ունի