Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նախաքննությունը ավարտվել է եւ այն ուղարվկել է հսկող դատախազին՝ հաստատելու եւ դատարան ուղարկելու համար։
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են՝ դատախազն այն հաստատել է եւ ուղարկել դատարան․ «Հսկող դատախազը հաստատել է Փարաքար համայնքի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և ևս երկու անձի (Կարեն Աբրահամյան, Արծրուն Գալստյան) վերաբերյալ քրեական վարույթի նյութերը և հանձնել իրավասու դատարան»։
Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։
Քրեական գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը։
Սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանը Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի բարեկամն է, և համայնքում տարածված լուրերի համաձայն՝ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից 10 օր անց լքել է երկիրը, ինչը կասկածների տեղիք է տալիս։


Բաց մի թողեք
Արմավիրում լարված իրավիճակ է. դատարանից կալանավոր է փախել, ով է նա
Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել
Երևանում հնչել է կրակոց, փրկել են Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի տղայի կյանքը. Լուսանկար