Հունվարի 12-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 54-ամյա Արտակ Ղ․-ն իր վարած «Zhongtong» մակնիշի ավտոբուսով Չեխովի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 74-ամյա Հովիկ Ա․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Մակար Միրզոյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 11 երթուղին։


Բաց մի թողեք
Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա․ Ղազարյան
Մեկ ժամկետանց սննդի դիմաց խանութը գնորդին պետք է նույն սննդից մի քանի հատ տա՝ ժամկետի մեջ
Ավինյանը բորբոքվել է մարզային տրանսպորտի հարցից