Հունվարի 15-ին հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 00:50-ի սահմաններում Էրեբունու թաղապետարանի հարևանությամբ՝ Ժակ Կուստոյի փողոցում, ճակատ ճակատի բախվել են BMW-ն և Chevrolet-ը։
Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։


Բաց մի թողեք
Ինչպես պիտի բաշխվեն մանդատները. մանրամասներ. Տեսանյութ
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում․ կա վիրավոր․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափ․ Լուսանկար
Երևան-Երասխ ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «KamAZ»-ին․ կա զnh. Լուսանկար