Հունվարի 15-ին հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 00:50-ի սահմաններում Էրեբունու թաղապետարանի հարևանությամբ՝ Ժակ Կուստոյի փողոցում, ճակատ ճակատի բախվել են BMW-ն և Chevrolet-ը։
Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։


Բաց մի թողեք
ՔԿ է տեղափոխվել Արթիկի ավագանու խմբակցության ղեկավար Արթուր Աստոյանը․ Թանդիլյան. Լուսանկար
Հակակոռուպցիոնը հիմա էլ անօդաչու սարքերով է սպառնում
Հրազդանի նախկին քաղաքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել. Լուսանկար