Ռուսաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունները «նրա անձնական կարծիքն է», որը «բազմոցային վերլուծաբանները» ներկայացրել են որպես Ռուսաստանի Դաշնության գործնականում պաշտոնական դիրքորոշում։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
Ճեպազրույցի ժամանակ լրագրողը մեջբերել է Հայաստանի և Կենտրոնական Ասիայի հետ համեմատած Վենեսուելայի և Սիրիայի հարցերի «երկրորդական նշանակության» մասին Սոլովյովի դիտարկումները։ Նա հարցրել է, թե արդյոք քաղաքական մեկնաբանի հայտարարությունը կարող է համապատասխանել Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը։
«Սա լրագրողի կարծիք է և այն արտահայտվել է մասնավոր հեռուստաալիքով։ Ես կարդացի մեջբերումները և չեմ հիմնվել համատեքստից դուրս բերված արտահայտությունների վրա։ Այսպիսով, այս կարծիքը իրականում ձևակերպվել է որպես հարցադրում, այն հայտարարություն չէր, այլ հարց էր՝ հռետորական թե այլ, արդեն այն իմ հարցը չէ»,- ասել է դիվանագետը։
Զախարովան ընդգծել է, որ այս արտահայտությունները «բազմոցային վերլուծաբանների» կողմից ներկայացվել են սադրիչ ձևով՝ որպես գրեթե Մոսկվայի պաշտոնական դիրքորոշում, ինչը, նրա խոսքերով, անընդունելի է։

Բաց մի թողեք
ԱՄՆ – Ադրբեջան ռազմավարական գործընկերությունը Վաշինգտոն-Մոսկվա հարաբերություններում ի՞նչ «նրբերանգ» ունի
Բաքվում ի՞նչ է տեղի ունեցել, իրական գնահատական կարող է տալ պատմագիտությունը
Իրականում ի՞նչ զարգացումներ կան, կարող են հետևել, ՌԴ համար էական չէ